Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ջազը իմպրովիզացիայի արվեստ է, իսկ իմպրովիզացիան ազատություն է պահանջում»

«Ջազը իմպրովիզացիայի արվեստ է, իսկ իմպրովիզացիան ազատություն է պահանջում»
27.06.2012 | 16:58

Այսօր ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, «Գրեմմի» մրցանակի հավակնորդ ՈՒրի Քեյնը բացառիկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` կատարելով Կոմիտաս, Ասլամազյան, ինչպես նաև Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից և սեփական երգացանկից:
ՈՒրի Քեյնն աչքի է ընկնում դասական և ջազ երաժշտության յուրատեսակ համադրմամբ:
«Յուրաքանչյուր երաժիշտ ինքն է որոշում ջազի ու դասականի այն սահմանագիծը, որն ինքը պատրաստ չէ անցնելու. սա մեծապես կախված է երաժշտի ճաշակից և նախասիրություններից,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քեյնը։ Ջազը իմպրովիզացիայի արվեստ է, իսկ իմպրովիզացիան ազատություն է պահանջում: Կարևոր է ունենալ որոշակի կառուցվածք, դա կարող է լինել դասական երաժշտություն, ժողովրդական երգ, ռիթմ, տակտ կամ որևէ հնչյուն, որի հիման վրա կատարում ենք վարիացիաները»:
«Իրատես de facto»-ի հարցին` «Այսուհետ Կոմիտասը տեղ կգտնի՞ նրա համերգային ծրագրերում», Քեյնը պատասխանեց ժպիտով և անորոշ` «Իսկ ինչո՞ւ ոչ»:
ՈՒրի Քեյնը Երևանում է առաջին անգամ: Համերգը ջութակի կատարողական արվեստի բնագավառում եվրոպական համագործակցության ծրագրի մաս է կազմում և համակարգվում է Փարիզի «Մշակույթ և համագործակցություն» ասոցիացիայի կողմից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ